12.03.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.kaqavadzor.am
|
Հարգելի բարեկամ Ջերմորեն ողջունում եմ Կաքավաձորի համայնքապետարանի նորաստեղծ կայքում: Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` ցանկանում եմ համայնքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: Կայքն օժանդակելու է համայնքապետարանի գործունեության նկատմամբ հասարակության տեղեկացվածության բարձրացմանը:
|
|
13.11.20
ԿԱՔԱՎԱՁՈՐ
|
Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 22 կմ հարավ-արևելք:Մարզկենտրոնից գտնվում է 38 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Եշիլ, Էշիլ, Յաշիլ անվանումները: Կաքավաձոր է վերանվանվել 1946թ.: Գյուղն ընկած է մեղմաթեք լեռնալանջերի վրա: Ծովի մակարդակից բարձր է 1675 մ:Կլիման ցամաքային է: Ամառները տաք են և չոր, ձմեռները` ցուրտ, կայուն ձնածածկույթով: Գյուղն ունի 1250 բնակչություն, որոնց նախնիները 1915-1918թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասունի շրջանից: Ունի դպրոց, բուժկետ, գրադարան, մշակույթի տուն, կապի հանգույց: Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են անասնապահությամբ, պտղաբուծությամբ, մշակում են կերային ու բանջարաբոստանային կուլտուրաներ:
|
|
29.10.19
ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ (այսուհետ՝ Հարթակ: Հարթակի հղումը (www.regions4growth.am) տեղադրվել է մարզպետարանի պաշտոնական կայքի ձախակողմյան հատվածում:
https://www.regions4growth.am/
|
|
23.09.19
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ
|
Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշում էին անկախության հռչակման 17-րդ տարեդարձը: Ըստ ավանդության այդ օրը պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների ու երկրի հանրության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուրի պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների շիրիմներին:Նշանավոր օրվա առթիվ ամբողջ երկրում կայացել են հանդիսավոր միջոցառումներ, տոնական համերգներ, ցուցահանդեսներ: Տոնական օրն ավարտվել է հրավառությամբ Հանրապետության հրապարակումՀայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը եւ հռչակվեց ...
Մանրամասն |
|
28.06.19
ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ
|
Կաքավաձոր համայնքի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում գործող «Rafayel» գեղագիտական կենտրոնի պարի խմբակը այսօր տոնեց դպրոցում իր գործունեության առաջին տարին: Շնորհավորում ենք մեր փոքրիկներին և ցանկանում մեծ բեմեր: Պարուսույց և գեղ. ղեկավար Արուս Հովհաննիսյան
|
|
08.06.19
08.06.2019թ. անցկացված համապետական շաբաթօրյակը Կաքավաձոր համայնքում
|
08.06.2019թ. անցկացվեց շաբաթօրյակ Կաքավաձոր համայնքում, որին մասնակցեցին համայնքի դպրոցը, տնտեսվարող սուբյեկտները, համայնքապետարանը և համայնքի բնակիչները:
|
|
20.04.19
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
|
Ապրիլի 21, 2019թ.Սբ. Հարության տոնՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 |