Այսօր: Չորեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2021թ.
Կաքավաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.08.23 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.kaqavadzor.am

Հարգելի բարեկամ   Ջերմորեն ողջունում եմ Կաքավաձորի համայնքապետարանի նորաստեղծ կայքում: Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` ցանկանում եմ համայնքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: Կայքն օժանդակելու է համայնքապետարանի գործունեության նկատմամբ հասարակության տեղեկացվածության բարձրացմանը:

08.11.21 ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ. ԿԱՔԱՎԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ 7 ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ և ԽԱՉՔԱՐ
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի կենտրոնական փողոցում բացվեց  Արցախյան  1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած կաքավաձորցի հերոսների անունով Հերոսների պուրակ և խաչքար: Գաղափարի հեղինակ, կաքավաձորցի Նվեր Օհանյանի և նրա տիկնոջ կողմից սպիտակ սավանն իջեցնելուց հետո հոգևոր հովիվն օծեց այն, ապա տեղի ունեցավ հերոսներին նվիրված հուշ-երեկո, որի ժամանակ  կենդանի կատարմամբ գյուղի դպրոցի սաները հանդես եկան ասմունքով,  իսկական սասունցու ոգով   երգեր կատարեցին, ապա տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում, մոմովառություն  և խնկարկում: Ներկա էին հերոսների հարազատները,  բարեկամները,  ընկերները, այդ թվում՝ ... Մանրամասն
19.08.21 ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ
Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում դասընթացՄասնակիցներին կտրվի հավաստագիրՄասնակցության համար գրանցվել այստեղ՝https://docs.google.com/forms/d/1aaOHiRTX_k7f-Ak6ueJNCwm0JLEh7HxuH60u9OQRMxI/edit «Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում» վերապատրաստման դասընթացը նախագծվել է բաց կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների աշխատակիցների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կարողությունները զարգացնելու նպատակով։Դասընթացն իրականացվում ... Մանրամասն
10.05.21 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ և ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ

Հարգելի քաղաքացիներ
Հայտնում ենք, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը (https://pay.e-community.am), որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը առցանց եղանակով:

07.04.21 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Կաքավաձորի համայնքապետարանը  սրտագին մաղթանքներով շնորհավորում է Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Կնոջ ամենաբարձր կոչումը` մայր լինելը, մեզ համար միշտ եղել է սրբազան: Հայ մայրերն են, որ մեր ժողովրդին պարգևում են քաջ զինվորներ և hատկապես այս օրերին տեղին է հիշել մեծն Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»:

Մեր պաշտելի կանայք և աղջիկներ, համայնքապետարանի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, հավերժ կանացի հմայք, լիարժեք երջանկություն և անսպառ սեր:

04.04.21 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Ապրիլի 4, 2021թ.Սբ. Հարության տոնՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին ... Մանրամասն
17.12.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«17» դեկտեմբերի 2020թ.ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ Այս պահանջին չէի անդրադառնա, եթե չլինեին վերջին օրերի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի իրադարձությունները:Մի կողմ թողնելով, որ Խծաբերդն ու Դիզափայտ լեռը ռազմավարական խիստ կարևոր նշանակություն ունեն, կանդրադառնամ այս օրերին թշնամուն գերի ընկած` մեր մի քանի տասնյակ զինվորների փաստին:Եթե չէիք պաշտպանում նշված տարածքները, ապա հանձնեիք թշնամուն առանց այսքան գերիներ տալու: Եթե պետք է պաշտպանեիք, ապա պաշտպանությունը հավուր պատշաճի կազմակերպեիք, որպեսզի այսքան գերիներ չունենայինք: Ինչքան կարելի է հայ ժողովրդին նսեմացնել և «պառկցնել ասֆալտին»: 44 օր տևած պատերազմի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ. ԿԱՔԱՎԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ 7 ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ և ԽԱՉՔԱՐ
Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի
ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ. ԿԱՔԱՎԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ 7 ՔԱՋՈՐԴԻ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտն մարզ, Կաքավաձոր 4-րդ փ. 3-րդ շ.
/041/432343
aragatsotn.kaqavadzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՔԱՎԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner